Այսօր Մոսկվայում մուսուլմաններն, ավանդույթի համաձայն, նշել են Ռամադան սուրբ ամսվա եւ դրա հետ կապված երկարատեւ պահքի ավարտը։ Թուրքերենով այս տոնն ունի Ուրազա-բայրամ անվանումը։ Իսլամին դավանողները հավաքվում են տոնական աղոթքի համար։
Ռուս բլոգեր Վարլամովի փոխանցմամբ՝ փողոցները կրկին լցված են եղել աղոթող մարդկանցով, փակ են եղել շրջական փողոցները եւ ներկա են եղել բազմաթիվ ոստիկաններ։
Ըստ բլոգերի՝ արդեն երկար ժամանակ է երկու տարին մեկ անգամ այդպիսի պատկեր կարելի է տեսնել Մոսկվայում։ Եվ ամեն անգամ բոլորը զարմանում են։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ