Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Սանասարյանը ներկայացրել են Շտապ հավաք անելու վերաբերյալ իրազեկում

Հուլիս 17,2015 16:58

Սույն թվականի հուլիսի 17-ին հանրային հավաք անցկացնելու նպատակով, պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ քաղաքացիներ Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Սանասարյանը Երևանի Քաղաքապետարան և Ոստիկանության Երևանի վարչություն են ներկայացրել 20:00-ից 21:30-ն Շտապ հավաք անելու վերաբերյալ իրազեկում:

Հավաքի վայրը՝ «Ազատության» հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց – Իտալիայի փողոց – Վազգեն Սարգսյան փողոց – Հանրապետության հրապարակ

Հավաքի նպատակը՝ Որպես արձագանք 2015թ․ հուլիսի 15-ին հրապարակված սահմանադրական բարեփոխումների նախագծի, դրանք պատրաստած մասնագիտական հանձնաժողովին անվստահության հայտնում և այդ հանձնաժողովի մինչև 2015թ հուլիսի 20-ը լուծարման անհապաղ պահանջ

Կազմակերպիչների հեռախոսահամարները, փոստային և էլեկտրոնային հասցեները՝

1. Անդրիաս Ղուկասյան 095 21-70-71, [email protected]

2. Դավիթ Սանասարյան 094 94-09-60, [email protected]

Իրազեկման ներկայացման օրը՝ 17 հուլիսի 2015թ․

Հ.Գ. Ոստիկանության կողմից հավաքի լիազոր պատասխանատուն է Ոստիկանության գնդապետ Կարեն Մովսիսյանը:

17 «հուլիսի 2015թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031