Մայրաքաղաքի վարչական շրջաններում աշխատանքներ են ընթանում բազմաբնակարան շենքերի շքամուտքերի նորոգման ուղղությամբ: Նորերով են փոխարինվում հարկաբաժինների հին պատուհանները, ներկվում ու բարեկարգվում են պատերն ու առաստաղները: Ծրագրով նախատեսված է նորոգել 548 շենքի թվով 785 մուտք: Հուլիսի 1-ի դրությամբ նորոգվել է 208 շենքի 285 մուտք:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեռ նախորդ տարվանից մուտքերի վերանորոգման աշխատանքները պարտադիր ներառում են շենքերի բոլոր հարկաբաժինները, իսկ շինարարության ավարտից հետո
նաև բնակիչներն են ստորագրում ընդունման համապատասխան փաստաթուղթը: Աշխատանքների ընթացքում իրականացվում է մշտական բազմակողմ վերահսկողություն:
Երևանի քաղաքապետարան