Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Միխայիլ Գորբաչովը մասամբ կաթվածահար է եղել. նա չի կարողանում շարժվել (տեսանյութ). Lifenews

Հուլիս 17,2015 16:27

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մասամբ կաթվածահար է եղել: Բժիշկների խոսքերով՝ նրա վիճակը գնահատվում է կայուն, սակայն հնարավոր է բացասական զարգացում: Այս պահին Գորբաչովը գտնվում է լավագույն հիվանդանոցներից մեկում. հաղորդում է «Lifenews»-ը:

Կայքի աղբյուրները փոխանցել են, որ գրեթե ամեն օր առավոտյան Գորբաչովը գնում է հիվանդանոց եւ ամբողջ օրը մնում է իր սենյակում, որտեղ կատարվում են անհրաժեշտ պրոցեդուրաները: Երեկոյան վերադառնում է տուն:

Միխայիլ Գորբաչովը «Lifenews»-ի հետ զրույցում ասել է, որ հիվանդության պատճառով իր մոտ նկատվել են շարժման հետ կապված խնդիրներ: Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել իր ախտորոշումից:

«Բժիշկներն ամեն ինչ անում են, որ ես լավանամ, սակայն առաջընթացն այժմ շատ չնչին է: Ես չեմ կարողանում շարժվել, ես շատ եմ ուզում կրկին քայլել»,- ասել է ԽՍՀՄ առաջին նախագահը:

Գորբաչովի օգնականն իր հերթին հայտարարել է, որ դա ուղղակի Միխայիլ Սերգեեւիչի կատակն է: Մասնագետները պնդում են, որ շարժական ապարատի եւ խոսելու հետ կապված խնդիրները կարող են ինսուլտի արդյունք լինել:

Նույնիսկ բժշկության ամենավերջին տեխնոլոգիաները կիրառելիս, ինսուլտի ենթարկված մարդկանց մոտ հետեւանքները կարող են շատ լուրջ լինել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031