Ուղեւորների անվտանգ փոխադրումը, ուղեվարձի մատչելիությունը, տրանսպորտի հասանելիությունը, տրանսպորտային ուղեւորափոխադրումների շարունակականության ապահովումը պետք է լինի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի զարգացման հայեցակարգի հիմնական մեխը: Այս համոզմանն է ՀՅԴ-ի Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը: Կոմիտեի նախաձեռնությամբ այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի դահլիճում քննարկում էր կազմակերպվել:
Բագրատ Եսայանն ակնկալում էր, որ քննարկման թեման կլինեն փողոցների սխալ գծանշումները, «Կարմիր գծերը», այս կամ այն հատվածում լուսացույցերի բացակայությունը, տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցը եւ այլն:
Միջոցառմանը ներկա Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ այդ հարցերին պատասխանելու համար պետք է ներկա լինեն քաղաքաշինության, ճանապարհային ոստիկանության եւ այլ կառույցների ներկայացուցիչներ, քանի որ միայն ինքը չի կարող այդ բոլոր հարցերի պատասխանը տալ:
Բագրատ Եսայանն ասաց, որ Տրանսպորտի վարչությունն էլ մի շարք լիազորություններով է օժտված եւ մի շարք հարցեր, այնուամենայնիվ, քաղաքապետարանի իրավասության ներքո են: Պարոն Եսայանն ասաց, որ եթե քաղաքապետարանը շարունակի առաջնորդվել խնդիրներին իրավիճակային լուծում տալու եղանակով, ապա տրանսպորտային ցանցում այսօր առկա խնդիրներն այդպես էլ չեն լուծվի: Նա կարծում էր, որ այս հարցին «կոնցեպտուալ լուծում է պետք»: Ըստ Բագրատ Եսայանի, 2012-ին հաստատված երթուղային ցանցը կրկին իրադրային լուծումներով է: Պարոն Եսայանը մի քանի ակնառու խնդիրներ մատնանշեց, որոնք դառնում են վարորդների գլխացավանքի թեման:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ երթուղային ցանցում բարեփոխումներ եղել են եւ որ 2600 միկրոավտոբուսից մնացել է 1500-ը, մնացածը փոխարինվել են ավտոբուսներով: Պարոն Նավասարդյանն ասաց, որ մի քանի ավտոբուսային երթուղիների համար այդպես էլ ներդրողներ չեն գտնվել:
Վարորդների իրավունքների պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը, որը նույնպես քննարկման մասնակիցներից էր, ասաց, որ առհասարակ, ճանապարհային երթեւեկությունը կազմակերպված չէ օրենսդրության պահանջներին համապատասխան եւ շատ դեպքերում ճանապարհային ոստիկանությունը միտումնավոր այնպիսի տեղերում է ճանապարհային նշանները դնում, որ վարորդները շփոթվեն ու խախտում անեն:
Էդուարդ Հովհաննիսյանի մեկնաբանությունները` տեսանյութում
Բագրատ Եսայանն առաջարկեց անցնել միասնական տոմսի ներդրման համակարգին, որպեսզի ուղեւորը հնարավորություն ունենա օգտվելու ամբողջ երթուղային ցանցից:
Հենրիկ Նավասարդյանն ի պատասխան ասաց, որ միասնական տոմսային համակարգ ներդնելը խնդիրներ կառաջացնի եւ հանրությունը պատրաստ չէ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հիմա որ ասեմ ԶԶՎՈՒՄ ԵՄ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՑ, մեկնաբանությունս կջնջեք??? Էդ ինչու հանկարծ հիշեցին ուղեվարձի մասին?? Պաշտոն են ուզում եւ դրա դիմաց ՀՀ քաղաքացիներին հերթական վնասը տալիս???? Լավ է էլի, հոսանքի թանկացման փորձերի, սահմանադրական փոփոխությունների մեջ ուղեւվարձը բարձրացնելու քայլեր անեն:
Իզուր չէր, որ թուրք կառավարիչները ուրախանում էին, որ ՀՅԴ-ի նման ուժ է ստեղծվել: Վազգեն Սարգսյանն էլ ասում էր` երանի ՀՅԴ-ն չգար Հայաստան, չտեսնեինք, թե իրականում ինչ է…