Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յունիբանկի տերմինալներով այսուհետ ինքնուրույն կարելի է վճարել նաև կոմունալ ծառայությունների դիմաց

Հուլիս 17,2015 16:12

Հաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկն ընդլայնել է վճարային տերմինալներով կատարվող գործարքների ցանկը: Այսուհետ հաճախորդները կարող են տերմինալներով կատարել նաև կոմունալ և բջջային կապի օպերատորների ծառայությունների վճարումները:

Հիշեցնենք, որ Յունիբանկի վճարային տերմինալներով հաճախորդներն ինքնուրույն իրականացնում են բանկային հաշվի համալրում և վարկի մարում:

Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ հաճախորդը վճարումը կատարում է հաշված րոպեների ընթացքում, առանց բանկի աշխատակցին դիմելու: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրենանհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը: Տերմինալով գործարքներ կատարելիս լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում:

Յունիբանկի վճարային տերմինալները տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031