Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ սխալները շտկելու համար. a1plus.am

Հուլիս 17,2015 15:07

Վճռաբեկ դատարանն այսօր հետ է վերադարձրել դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժողներ Արթուր, Հայկ, Էմմա եւ Տաթեւիկ Հակոբյանների, տուժողների իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի եւ Աննա Կարապետյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը։

Վճռաբեկ բողոքի ձեւական սխալները շտկելու եւ այն կրկին ներկայացնելու համար Վճռաբեկ դատարանը սահմանել է 5-օրյա ժամկետ` սույն որոշումը ստանալու պահից։

Սահմանված ժամկետում բողոքը չներկայացնելու դեպքում այն համարվում է չտրված։

Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից դատարանը եկել է եզրակացության, որ գործից բացակայում են հաստատող փաստաթղթերը, ըստ որոնց դատավարության մասնակիցներին եւ գործը քննած դատարան ուղարկվել է բողոքի պատճենը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031