Հուլիսի 17-ին, ժամը 09.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Թոխմախի» լճի տարածքում գտնվող ավտոտնակների մոտակայքում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորների խումբը. որոշում է կայացվել ականը վնասազերծել տեղում:
Ժամը 12.27-ին ՊՆ սակրավորները վնասազերծել են «ПМН 2» տեսակի հակահետևակային ական:
Կարդացեք նաև
ՏԿԱԻՆ հաղորդագրություն