Ադրբեջանը հիվանդանոցներին ասել է, որ պատրաստ լինեն պատերազմի եւ սկսել է, այսպես կոչված, «ինտենսիվ» զորավարժություններ: Այդպիսով նա ավելացրել է Ռուսաստանի գործընկեր Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հավանականությունը: Այս մասին գրել է հեղինակավոր «Bloomberg» պարբերականը:
Կայքը գրել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն «հատուկ հանձնարարական» է տվել այդ երկրի բժշկական բոլոր հաստատություններին եւ անձնակազմին՝ «պատրաստ լինել հնարավոր ռազմական գործողություններին, որ կարող են ամեն պահի սկսվել»:
Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաեւ հաղորդել է, որ զինված ուժերը տանկերի, պաշտպանական համակարգերի ու ավիացիայի ներգրավմամբ զորավարժություններ են սկսել:
Այս առթիվ «Bloomberg»-ը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ասել է, թե պետքարտուղարությունն ուշադիր հետեւում է ադրբեջանական բանակի գործողություններին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ