Եկել է ժամանակն ինտենսիվացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները: Այս մասին, ըստ «РИА Новости»-ի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Կան հիմքեր ենթադրելու, որ եկել է ժամանակը ինտենսիվացնելու մեր ջանքերը»,- իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանն ասել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաեւ հայտարարել է, որ հաշվի առնելով ընդհանուր տրամադրվածությունը եւ արդյունքի հասնելու նպատակը, «մենք կարող ենք ապահովել այդ առաջընթացը»:
Մամեդյարովն իր հերթին նշել է, որ Իրանի միջուկային կարգավորման երկարատեւ բանակցությունների ավարտը հույս է ներշնչում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը նույնպես կարող է լուծվել: «Կարգավորման գործընթացում բեկում առաջանցելու համար, այն դրվել է ռելսերի վրա»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ