Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաջ (Տեսանյութ) 

Հուլիս 17,2015 14:21

«Արցախում չկա ոչ մի թիզ օկուպացված հող: Ավելին, Ադրբեջանն է, որ օկուպացրել է հայկական Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, Արծվաշենի շրջանները: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հայտարարությունը հեռու է կշռադատված և օբյեկտիվ լինելուց». այսօր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության երիտասարդները ԵԱՀԿ Երևանի գրասենյակի դիմաց անցկացրին բողոքի ակցիա, որտեղ հանդես եկան նման հայտարարությամբ: Երիտասարդների բողոքն ընդդեմ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության էր: Նա մասնավորապես հայտարարել էր. «Գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը՝ համապարփակ կարգավորման շրջանակում»:

akcia-2

Երիտասարդների բողոք-նամակը հանձնեցին ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատուին: Նա խոստացավ այն փոխանցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

akcia-3

Aravot.am-ի հարցին՝ Ջեյմս Ուորլիքի հայտարարության հարցում արդյոք Հայաստանն իր վարած արտաքին քաղաքականությամբ չունի՞ իր մեղքի բաժինը և արդյոք նորմա՞լ է այն, որ ՀՀ իշխանությունները չդատապարտեցին համանախագահի հայտարարությունը, ՍԴՀԿ Սարգիս Տխրունի ուսանողական երիտասարդական միության պատասխանատու Ռոման Ծատինյանը պատասխանեց. «Հնարավոր է` մենք էլ ունենք մեր մեղքի բաժինը: Կոնկրետ իշխանությունները չգիտեմ ինչպես են արձագանքել, բայց մենք հայտարարում ենք, որ ոչ մի օկուպացրած տարածք չունենք: Մինչդեռ Ուորլիքը լրագրողների հետ զրույցում ասել է, թե իբր բոլոր օկուպացրած տարածքները պիտի ազատենք ու վերադարձնենք Ադրբեջանին: Հակառակը, Ադրբեջանն է օկուպացրել մի քանի շրջաններ, օրինակ` Արծվաշենը, Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի շրջանները»: Ռոման Ծատինյանը նկատեց, որ ԵԱՀԿ-ն ընդհանուր առմամբ կարևոր ժամանակահատվածում չի արձագանքում. օրինակ, երբ Ադրբեջանը հարձակումներ է գործում ՀՀ և ԼՂՀ վրա: Նա դատապարտեց այն քաղաքականությունը, որ երբ խոցեցին մեր ուղղաթիռը, և անմեղ մարդիկ զոհվեցին, ոչ մի արձագանք չլսեցինք ԵԱՀԿ-ից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031