Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնություն ձեւավորող ուժը պատասխանատու է երկրի անվտանգության համար

Հուլիս 17,2015 13:43

«Այդ հարցի վերաբերյալ այլևս որևէ լուրջ հակափաստարկ չկա և երեկ էլ ՀՀԿ խորհրդի նիստում այն քննարկվել է: Կառավարությունն իրականացնելու է զինված ուժերի ղեկավարումը խաղաղ պայմաններում, իսկ պատերազմի ժամանակ հրամանատարությունն անցնում է վարչապետին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների նախագծի մանրամասները:

Նոր Սահմանադրությամբ` ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է ամենաբարձր պաշտոնյան համակարգում:

Հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն էլ ասաց, որ այն համակարգը, որ ամրագրվում է Սահմանադրության նախագծում, ավելի կայուն է, քան գործող համակարգը. «Այն քաղաքական ուժը, որը ձևավորել է իշխանությունը, նա էլ պատասխանատու է երկրի անվտանգության համակարգի համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031