Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների փոխարեն՝ համակարգային փոփոխություններ

Հուլիս 17,2015 13:42

Պետականությունը կործանման եզրին հասցրած և ներքուստ թուլացած ռեժիմը փորձում է այսպես կոչված սահմանադրական բարեփոխումների միջոցով երկարաձգել իր կառավարումը:

Երկու պատճառով անհրաժեշտ է առավել քան լրջորեն վերաբերել այս երևույթին: Նախ՝ երկրի կործանման ընթացքը ներքին և արտաքին ասպարեզներում մոտենում է անդառնալի փոփոխությունների կետին: Բացի այդ՝ այս անգամ ռեժիմը ձգտում է հերթական ընտրակեղծիքի փոխարեն իր վերարտադրությունն ապահովել հատուկ այդ նպատակով մշակված սահմանադրական մեխանիզմի միջոցով:

Այդ մեխանիզմի ներդրումից հետո մեր երկիրը ներքին ասպարեզում վերածվելու է ժողովրդավարական դեկորացիաներով ցանկապատված համակենտրոնացման ճամբարի, իսկ արտաքին ասպարեզում՝ անկախությունից զուրկ տարածքային միավորի:

Ուստի պետք է օգտվել ռեժիմի նախաձեռնած այս հարկադիր կերպափոխման ընթացքում նրա թուլանալու առիթից, համախմբել ժողովրդին, քաղաքացիական զանգվածային անհնազանդության քայլերով հեռացնել ռեժիմին և համակարգային փոփոխությունների միջոցով երկիրը հանել աղետալի վիճակից:

Այդ նպատակին հասնելու համար Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը բոլոր առողջ ուժերին ու անհատներին առաջարկում է ձևավորել հարթակ և այնտեղ կազմակերպվող քննարկումների միջոցով մշակել միասնական դիրքորոշում և գործողությունների ծրագիր:

Հիմնադիր խորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Անկախ պաշտոնից, դիրքից, գործունեության տեսակից՝ ՀՊԿ-ը կոչ է անում բո­լոր առողջ ու­ժե­րին, հայրենատեր հա­սա­րա­կու­թյա­նը հա­մախմբ­վել «Հիմնադիր խորհրդարանի» շուրջը և ներդ­րում ու­նե­նալ հա­յոց պե­տա­կա­նու­թյան զար­գաց­ման ու հզո­րաց­ման գոր­ծըն­թաց­նե­րում այն­չափ, որ երբևէ չա­փա­վո­րե­լու կա­րի­քը լի­նի:
    Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ներկայիս բռնատիրական իրավիճակը յու­րա­քանչ­յու­րիս հա­մար բա­ցար­ձակ ար­ժեք է այն­պես, ինչ­պես ծնո­ղը, ըն­տա­նի­քը, հայ­րե­նի­քը, իսկ ան­կա­խու­թյան ամե­նա­մեծ ձեռք­բե­րու­մը հա­յոց ազ­գա­յին բա­նակն է, որը նույն­պես բա­ցար­ձակ ար­ժեք է:Ժո­ղո­վո՛ւրդ, տե­սե՛ք, մենք ակունքներից ենք գա­լիս, չենք գա­լիս թա­լա­նե­լու և փախ­չե­լու, մենք գա­լիս ենք ու­ժեղ հիմ­քեր դնե­լու և հզո­րաց­նե­լու հայոց պե­տականությունը:Մենք դուրս էնք եկել ժողովրդի միջից եվ մեր նպատակն է ժողովրդի հետ միասին դուրս գալ փողոց այնքան ժամանակ, մինչեվ մեր խնդիրները վերջնական չլուծնք:Սիրելի կանայք՝ դուրս հրավիրեք Ձեր ամուսիններին դեպի փողոց, միասին հարվածելու ռեժիմի գլխին:
    Մի երկրում, որտեղ բնակչության մեկ երրորդը, այսինքն՝ մոտավորապես մեկ միլիոն մարդ, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է աղքատության գծից ցածր եկամուտներով:Եթե այդ մեկ միլիոն մարդուց մեկ երրորդը դուրս գա փողոց,դա նշանակում է որ Հայաստնում այլեվս ախքատ էլ ՉԻ լինելու:
    Բոլոր գործազուրկները Հայաստանում հաշվառվել է պաշտոնապես գրանցված շուրջ 64 հազար գործազուրկ:ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների 74%-ը եղել են կանայք:Ժամանակն է եկել որ պաշտպանեք Ձեր իրավունքները:
    ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՓՈՂՈՑ,ՓՈԽԵԼՈԻ ՄԵՐ ԱՊՐԵԼԱՁԵՎԸ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031