Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյան. Քաղաքական կոնսոլիդացիայի հարցը քաղաքական ուժերի խնդիրն է

Հուլիս 17,2015 13:39

«Ես ի սկզբանե եղել եմ պառլամենտական համակարգի կողմնակից և այն կարճ ժամանակում, որ եղել եմ քաղաքական դաշտում, ներկայացրել եմ կառավարման համակարգի փոփոխման նախագիծ, բայց ԱԺ-ն դա մերժեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը`արձագանքելով այն հարցին, թե տասը տարի առաջ էլ նա հայտարարում էր, որ փոփոխվող Սահմանադրությունը լավագույնն է, նույնն անում է այսօր:

«Այն ամենը, ինչ ներկայացված է ձեր դատին, արտացոլում է այն, ինչ համապատասխանում է իմ`սահմանադրագետի համոզմունքներին», -ընդգծեց նա`հավելելով, որ սա բնավ էլ վերջնական փաստաթուղթ չէ, դոգմա չէ, այն ենթակա է քննարկումների, փոփոխությունների:

Հանձնաժողովի մյուս անդամ Հրայր Թովմասյանն էլ, որը նույնպես նախորդ Սահմանադրության հայրերից է, ասաց, որ որպես մարդ, որպես մասնագետ հպարտ է, որ մասնակցել է այս փաստաթղթի ձեւավորման աշխատանքներին`անկախ նրա հետագա ճակատագրից:

«2005.թ-ի սահմանադրական փոփոխությունների հիմնական թերություններն արդեն այն ժամանակ պարզ էին, նշված էին. ցավոք, դրանք չընդունվեցին»,- հիշեցրեց Վարդան Պողոսյանը:

Պատասխանելով էլ ներկայացված փաստաթղթի շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի հարցին, ինչի մասին անընդհատ խոսում է նախագահ Սերժ Սարգսյանը, Վարդան Պողոսյանն ասաց, որ դա քաղաքական խնդիր է, ինչը մասնագիտական հանձնաժողովին չի առնչվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031