Ուշադրություն
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 18-ին Վայոց Ձորում և Սյունիքում, 22-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 1-2 աստիճանով, 21-22-ին նույնքանով կբարձրանա:
Կարդացեք նաև
Երևանում`
Հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
o Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.80C (1983 թ.)
o Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.50C (1977 թ.)
o Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.70C
ՀՀ ԱԻՆ