Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Տեսականորեն՝ ԱԺ-ն կարող է ունենալ 198 պատգամավոր, բայց գործնականում՝ կունենա 120-130»

Հուլիս 17,2015 13:16

Նոր Սահմանադրության նախագծում ամրագրված է, որ Ազգային Ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից: «101-ից պակաս չի կարող ունենալ, սա է հստակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը,

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն էլ պարզաբանեց, որ տեսականորեն՝ ԱԺ-ն կարող է ունենալ 198 պատգամավոր, բայց գործնականում` 120-130:

Հրայր Թովմասյանը անդրադարձավ մեկ այլ խնդրահարույց դրույթի, այն է`ապագա ԱԺ-ում լինելու է ընդամենը երկու կուսակցություն: Ըստ Թովմասյանի`ԱԺ-ում կհայտնվեն բոլոր այն կուսակցությունները, որոնք առաջին փուլում էլ կհաղթահարեն ամրագրված շեմը: Բայց այս բոլոր ճշտումները ամրագրվելու են Ընտրական օրենսգրքով:

Aravot.am-ի հարցին`արդյոք փորձ չի արվում արհեստականորեն մեծամասնություն ձեւավորել, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Խորհրդարանական կառավարման համակարգին ուղղված հիմնական քննադատությունը, որ հնչում է, անկայունությունն է: Բայց բոլոր երկրները, որոնք խորհրդարանական կառավարման համակարգ են ընտրել, այս կամ այն կերպ խրախուսում են մեծամասնության ձևավորումը` ստանում են լրացուցիչ մանդատ և այլն: Այսինքն` բոլոր այս համակարգերու կայունության խնդիրը դրված է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031