Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում իշխանության ներկայացուցիչներին վերանայել իրենց մոտեցումները»

Հուլիս 17,2015 13:04

Հասարակությունը ԶԼՄ-ներից տեղեկացավ, որ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել և մեղադրանք է առաջադրել «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն Քրիստինե Խանումյանին: Խանումյանը հանդիսանում է «Ilur.am» լրատվական կայքի խմբագիրը: Քրգործի համար հիմք է հանդիսացել վերը նշված կայքում հրապարակված մի լուրի առնչությամբ աղբյուրի բացահայտման պահանջով դատական ակտը չկատարելը: Խանումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Վերջին շրջանում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնություններին (հունիսի 23-ի միջադեպը) գումարելով այս գործընթացը ակնհայտ կերպով ճնշում է գործադրվում լրատվամիջոցների նկատմամբ:

Կոչ ենք անում իշխանության ներկայացուցիչներին վերանայել իրենց մոտեցումները, քանի որ խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից:

Լրատվամիջոցների նկատմամբ նմանատիպ քայլերը վտանգում են ոչ միայն ԶԼՄ-ների գործունեությունը, այլ նաև խարխլում ժողովրդավարության հիմքերը, քանի որ խոսքի ազատության դեմ ցանկացած դրսևորում հարված է ժողովրդավարական պետություն կառուցելու քաղաքացիների ձգտումներին:

 

«Քաղաքացիական զարթոնք» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031