Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչներին պարտադրվում է գազի ներտնային սպասարկման վարձը վճարել միանգամից՝ 6 ամսվա կտրվածքով

Հուլիս 17,2015 12:57

Այսօր ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանը հանդիպել են ԲՀԿ Արմավիրի, իսկ այնուհետ նաեւ ԲՀԿ Մեծամորի տարածքային կառույցների պատասխանատուների հետ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ արդեն իսկ շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների դրույթները։ Կառույցի պատասխանատուները հանձնարարական են ստացել մեկ անգամ եւս ճշգրտել կուսակցական ցուցակները՝ անհատապես հանդիպելով յուրաքանչյուր կուսակցական հետ։ Արմավիրի եւ Մածամորի բնակիչները ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչներին են ներկայացրել մի քանի խնդիրներ՝ ակնկալելով, որ կուսակցությունը դրանք կբարձրաձայնի։

Մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանում, անգամ ամենապրոֆեսիոնալ երիտասարդ կադրերի՝ աշխատանքի անցնելու անհնարինության մասին, հաշվի առնելով, ըստ մեծամորցիների՝ այնտեղ գործող խաղի բոլորովին այլ կանոնները։ Բացի դա՝ արմավիրցիներն ու Մեծամորի բնակիչները ներկայացրել են բազմաթիվ անդորրագրեր, համաձայն որոնց՝ բնակիչներին պարտադրվում է գազի ներտնային սպասարկման վարձը վճարել միանգամից՝ 6 ամսվա կտրվածքով։ ԲՀԿ ներկայացուցիչները խոստացան այս եւ բարձրացված այլ հարցերի կապակցությամբ դիմել համապատասխան կառույցներին։ Մեծամորի տարածքի բնակիչները բարձրացրել են նաեւ դեմոգրաֆիական եւ էկոլոգիական մի շարք խնդիրներ, որոնք եւս կլինեն ԲՀԿ-ի ուշադրության կենտրոնում։

 

ԲՀԿ մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031