Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատ բարեկամին շրջանցող նախագիծ. «Ազգ»

Հուլիս 17,2015 12:52

Ո՞րն է ավելի ժողովրդավարական եղանակ` երկրի նախագահ ընտրել ուղիղ, համաժողովրդական քվեարկությամբ, թե՞, այդպես ասենք, նշանակովի Ազգային ժողովի պատգամավորներից եւ տեղական կառույցների նշանակովի ներկայացուցիչներից ձեւավորված ինչ-որ Ընտրիչների ժողովի կողմից: Բնականաբար, գաղափարի առումով, առաջինն ավելի ժողովրդավարական պետք է լիներ, համենայնդեպս` մեր տիպի երկրների համար, որտեղ տեղական կառույցները լցոնված են սովորաբար իշխող կուսակցության ներկայացուցիչներով, իսկ Սզգային ժողովը (ինչ Սահմանադրություն, ինչ ընտրակարգ էլ կիրառման մեջ լինեն)` մեր դեպքում դառնալու է նախապես համաձայնեցված մարդկանց, այն է` իշխանության առաջին դեմքերին մոտ կանգնած անձանց հավաքարան:

Գոնե նախագահին պետք է որ ժողովուրդն ընտրեր: Սակայն մերոնք, քիչ է որ առաջներում էլ չէին թողնում, թե որեւէ ընտրություն ժողովրդի կամքի իրական եւ լիարժեք արտացոլանքը լինի, հիմա էլ ուզում են հենց երկրորդ` կամերային տարբերակով նախագահ ունենալ, հենց այս տարբերակն է նախատեսվում սահմանադրության բարեփոխված նախագծի` երկու օր առաջ հրապարակված 1-7 գլուխներում: Նախագահի թեկնածու էլ առաջադրում է Ընտրիչները ժողովի մեկ հինգերորդը: Այն թեկնածուն, ով ստանում է Ընտրիչների ձայների երեք հինգերորդը` դառնում է նախագահ: Այսինքն` դեռ մի Ընտչրիների ժողով էլ պետք է ունենանք: Եթե նախագահի որեւէ թեկնածու չի հավաքում անհրաժեշտ քանակի քվե, կան նաեւ ընտրության երկրորդ ու երրորդ փուլեր` ընտրության ավելի մեղմ պայմաններով: Նախագահի պաշտոնն, այդպիսով, դառնում է սիմվոլիկ մի բան, յոթ տարով եւ մեկ ժամկետով նախագահող, իսկ երկիրը կառավարողների աղքատ բարեկամը` ժողովուրդը, այսպիսով, այս մի ինստիտուտը ձեւավորելուց էլ է զրկվում:

Սահմանադրության նախագծի մասնակի հրապարակումն ուսումնասիրելով` հանգում ես այն եզրակացության, որ առհասարակ ամեն ինչ արվում է ժողովրդին շրջանցելու եւ ինչ-ինչ ներքին խնդիրներ հենց սահմանադրորեն լուծելու համար:

 

 

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031