Լրահոս
Օրվա լրահոսը

1 մլն դրամից ավել հարկային վնաս է հայտարարագրել 775 ընկերություն. «Հայոց աշխարհ»

Հուլիս 17,2015 12:45

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է հարկատուների բավական հետաքրքիր ցանկեր։ Մեկը վերաբերում է տնտեսական գործունեության արդյունքներով պետական բյուջեի նկատմամբ կուտակած պարտքերին կամ, այսպես կոչված, ապառքներին, մյուսը՝ հայտարարագրված հարկային վնասներին։

Համաձայն հրապարակված ցանկերի, անցած տարվա գործունեության արդյունքներով 1 մլն դրամից ավել հարկային վնաս է հայտարարագրել 775 ընկերություն։ Նկատենք, որ նախորդ տարվա համեմատ այդպիսի հարկատուների թիվը նվազել է։ Բայց կարեւորը ոչ այնքան թվի կրճատումն է, որքան նրանց հայտարարագրած վնասի մեծությունը։

Անցած տարվա գործունեության արդյունքներով, 775 հարկատու հայտարարագրել է շուրջ 260 մլրդ դրամի վնաս։

Իհարկե, վնասների առաջացման պատճառները տարբեր են։ Դրանք, օրինակ, երբեմն ուղղակիորեն փոխկապակցված են ընկերությունների ներդրումային գործունեության հետ։ Սակայն կան բազմաթիվ տնտեսավարողներ, որոնք փորձում են այդ ճանապարհով խուսափել հարկային պարտավորությունների կատարումից։

Երբեմն բավական մեծ չափերի հասնող վնասներ հայտարարագրած հարկատուների ցանկում հայտնվել են այնպիսի ընկերություններ, որոնց գործունեությունն առաջին հայացքից վնասաբեր չի թվում։ Խոսքը, ասենք, հեռահաղորդակցության կամ գազամատակարարման ոլորտներում, բանկային համակարգում գործող տնտեսավարողների մասին է։

Անցած տարվա գործունեության արդյունքներով ամենամեծ վնասը հայտարարագրել է «Օրանժ Արմենիան»։ Այն գերազանցել է 43,3 մլրդ դրամը։ Ընկերության հայտարարագրած վնասները 2014թ. ոչ միայն չեն նվազել, այլեւ նույնիսկ 3,8 միլիարդով ավելացել են։

Որպես այդպիսին, երկրորդը գազամատակարարման ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող «Գազպրոմ Արմենիան» է, որը անցած տարվա գործունեության արդյունքներով հայտարարագրել է ավելի քան 32 մլրդ դրամի վնաս։ Այս ընկերության վնասները շատ ավելին էին 2013թ.։ Դրանք գերազանցում էին 102 միլիարդը։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031