Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշ ոչ մի դեպքում լրագրողը չի կարող բղավել. «Ազգ»

Հուլիս 17,2015 12:38

Մեր կարծիքով լրագրողը հանրահավաքի ժամանակ, եթե իրավունք էլ ունի բղավելու, ապա երկու պարագայում` եթե հեռախոսով է խոսում, բայց շուրջն աղմուկը թույլ չի տալիս նորմալ լսել եւ խոսել, եւ երբ իր օպերատորին է կանչում, որ այս կամ այն կադրը նկարի: Ուրիշ ոչ մի դեպքում լրագրողը չի կարող բղավել, ավելինՙ այն պահից, երբ նա բղավում է այն, ինչը բղավում են ցուցարարները, եթե անգամ այդ պահանջը խիստ ցանկալի է իր համար, դադարում է լրագրություն անելուց, հետեւաբար` լրագրող լինելուց:

Ավելին, լրագրությունը կանգ է առնում, երբ տվյալ լրագրողը իրեն համարելով «անմեղ եւ արդար ցուցարարների» պաշտպան, ֆիզիկապես միջամտում է բախմանը, անշուշտ ընդդեմ ոստիկանների, այդպիսով վերածվելով ոստիկանության հետ բախված ցուցարարի:

Մինչդեռ, լրագրողը նման իրավիճակներում մեկ գործ ունի` նկարահանել, տեսնել-նկատել, հաղորդել, գրել (եթե, իհարկե սա հնարավոր է), եթե իհարկե ինքը ցանկանում է լրագրություն անել տվյալ պահին: Իհարկե միշտ կա ավելի կարեւոր բան, քան այն ինչով մենք ենք զբաղված, քան` լրագրությունն է: Օրինակ, երբ դու տեսախցիկը ձեռքին լրագրող ես եւ տեսնում ես, թե ինչպես են վրաերթի ենթարկում մարդուն, եւ փոխարենը այդ ամենը նկարահանելու, շտապում ես` առաջին օգնությունը ցույց տալու եւ շտապօգնություն զանգելու, ապա դու առաջին հերթին մարդ ես, լավ մարդ:

Ուրեմն լրագրողական այսպես կոչված «դրեսս կոդը» ոչ թե հագուստն է, կամ ոչ այնքան սա է, ոչ թե բեյջն է, այլ նրա պահվածքը… Ի վերջո, օրինակ պատշարին պատ շարելուց որպես կանոն չեն հարվածում, կամ ձերբակալում, բայց կարող են ծեծել եւ ձերբակալել, երբ նա ինչ-որ ցույցի ժամանակ բախվում է ոստիկանների հետ, հետեւաբարՙ երբ ինքն իր գործով զբաղված չի լինում:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031