Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Վերարտադրության խնդիրը միանշանակ է դրված». «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 17,2015 12:25

«ՉԻ»-ն թեմայի շուրջ զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:

– Կարծիքներ են հնչում, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն հավասարազոր է արտահերթ նախագահական ընտրությունների, իսկ բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանության շահերից, եւ դրանք սպասարկելու են Սերժ Սարգսյանի սեփական շահերը։

– Նշեմ, որ Հայաստանում այդ առումով երկու տեսակետ է հնչում, եւ այդ տեսակետների լուրջ բախում է տեղի ունենալու։ Եթե վերցնենք այն հանգամանքը, որ նախաձեռնության հիմնական հեղինակը հանրապետության նախագահն է, եւ մյուս թեւը, որոնք նախագահական ինստիտուտի կողմնակիցներ են, հասնեն այն բանին, որ հանրաքվեով «ոչ» ասվի սահմանադրությանը, ես կարծում եմ, որ դրանից հետո նրանք, ովքեր նախաձեռնել են դա, ուղղակի հրաժարական պետք է տան։ Այսինքն, իրենց տեսակետը նույնիսկ համակարգի ձեւի հետ կապված, հասարակության մեծամասնությունը չի ընդունում։ Ինչու չէ, կարող է ձեւավորվել բավականին լուրջ բեւեռ, որը հանրաքվեից անմիջապես հետո գնա կոնկրետ քաղաքական պահանջների եւ հասնի իր պահանջների կատարմանը։

– Իսկ առաջարկված կառավարման խորհրդարանական համակարգը  արդյո՞ք իշխանությունների վերարտադրման սահմանադրական սպի չի դառնա։

– Իմ մեջ մտավախություն կար, որ մեծամասնական 21 մանդատ այդուհանդերձ փորձելու են թողնել։ Հիմա էլ, միեւնույնն է, Հայաստանում ընդհանրապես վստահություն չկա ընտրությունների նկատմամբ։ Չի բացառվում, որ այդ ժամանակ ի հայտ գան բազմաթիվ սարքովի կուսակցություններ, ձայները տրոհվեն, եւ իշխանության թեւը նորից ունենա մեծամասնություն։ Նույն Հանրապետական կուսակցությունը այդ մեթոդով էլ կարող է մեծամասնություն ապահովել Ազգային ժողովում։

Վերարտադրության խնդիրը միանշանակ է դրված, եւ քանի որ ՀՀԿ-ն ասոցացվում է բացառապես անձի՝ Սերժ Սարգսյանի հետ, ինչ էլ ուզում են անեն, իշխանության վերարտադրություն չի լինելու։ Տեղի են ունենալու լուրջ բախումներ, քանի որ տնտեսական ու ֆինանսական քսակները կենտրոնացած են լինելու մի մարդու ձեռքում, որը այդ պահին նախագահ չէ։ Այդ պատճառով նախագահ դարձողի ու նրա միջեւ լուրջ հակասություններ են առաջանալու։ Դա կբերի Հանրապետական կուսակցության տրոհման, ինչը իրենք շատ լավ են հասկանում եւ դրա համար էլ գնում են բարեփոխումների այս ճանապարհով։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031