Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերարտադրության» մասին պնդողները համոզված են, որ իրենք ընտրություններում միայն պարտվելու են. «Հայոց աշխարհ»

Հուլիս 17,2015 12:21

Սահմանադրության փոփոխությունների ներկայացված նախագծի շուրջ առայժմ կարծես ավելի շուտ զուտ քաղաքական հայտարարություններ են հնչում:

Ավելի ճիշտ, ընդդիմադիր առանձին ուժեր եւ նրանց հարող շրջանակները կրկնում են նախքան այս նախագծի պատրաստ լինելը իրենց առաջ քաշած տեսակետը, թե փոփոխությունները միայն իշխանության վերարտադրության նպատակ են հետապնդում: Ըստ այդմ, հիշյալ շրջանակները անգամ հարկ չեն համարում անդրադառնալ ներկայացված նախագծի բովանդակությանը:

Այնինչ, կարծում ենք, էականը հենց բովանդակությունն է: Առավել եւս կարեւոր է քննարկել, թե կոնկրետ ինչ է առաջարկվում, քանզի եթե ներկայացված տեքստը դրվի հանրաքվեի եւ ընդունվի, ապա այդ նոր սահմանադրության դրույթներն անխուսափելիորեն իրենց անդրադարձն են ունենալու երկրի ընդհանուր կյանքի վրա, իսկ հասարակական-քաղաքական հարաբերությունների վրա ազդելու են անմիջականորեն:

Ինչ վերաբերում է «վերարտադրության» մասին արդեն բավականաչափ ծեծված խոսակցություններին, ապա թերեւս պետք է ենթադրել, որ նման մոտեցում ունեցող առանձին ընդդիմադիր շրջանակներ հիմիկվանից արդեն վստահ, ավելին՝ համոզված են, որ իրենք ընտրություններում միայն պարտվելու են, ըստ որում՝ մշտապես:

Սա այն դեպքում, երբ խորհրդարանական հերթական ընտրությունները երկու տարի անց՝ 2017-ին են լինելու:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031