Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի ավիածառայությունների ոլորտը հիմնովին բարեփոխելու կարիք կա. «Ժողովուրդ»

Հուլիս 17,2015 12:09

Տարիներ շարունակ ՀՀ-ի ավիաշուկայում առկա բոլոր խնդիրները կապվում էին ազգային փոխադրողի՝ «Արմավիայի» վատ կառավարման հետ։ Եվ երբ ահռելի գերշահույթներ ստացող այդ ընկերությունը, այնուամենայնիվ որոշվեց սնանկ ճանաչել եւ անցնել «բաց երկնքի» քաղաքականության, իշխանությունները ոգեւորված հայտարարում էին, թե այդ «կարեորագույն բարեփոխման» արդյունքում Հայաստանում ավիատոմսերի գները շեշտակի էժանանալու են։ Նման բան, սակայն, տեղի չունեցավ։ Փոխարենը շեշտակի ընկավ հայկական ավիաշուկա մուտք գործած ընկերությունների առաջարկած ծառայությունների որակը։ Եվ եթե նախկինում մենք ունեինք թանկ, բայց քիչ թե շատ տանելի որակի ավիասպասարկում, ապա այսօր ունենք ոչ միայն գերթանկ, այլեւ անորակ սպասարկում՝ սկսած օդանավերի հարմարավետությունից, ավարտած դրանցում պարբերաբար բնույթ կրող «Լեզվի մասին ՀՀ օրենքի» խախտումներից։

Իսկ բազմաթիվ չվերթներում ուղեւորներին մատուցվող սնունդը վճարովի դարձնելու նորամուծության մասին էլ չենք խոսում, ինչը գուցե կարող էր ընդունելի լինել, եթե դրա արդյունքում ավիատոմսերի գները կոնկրետ սնունդ չցանկացող ուղեւորների համար ավելի էժան լինեին։ Դա, սակայն, այդպես չէ։ Միով բանիվ ՀՀ-ի ավիածառայությունների ոլորտը հիմնովին բարեփոխելու կարիք կա, եւ լավ կլինի, որ ՀՀ իշխանություններն արագ զբաղվեն այդ հարցով, քանի դեռ ուկրաինական ավիաշուկայի բարեփոխմամբ զբաղվող Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հերթական անգամ ցույց չի տվել, որ որեւէ ոլորտ բարեփոխելու համար բավարար է ընդամենը մեկ չկոռումպացված պաշտոնյայի քաղաքական կամքը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031