Փոթիում ընթացող շախմատի Նանա Ալեքսանդրիայի գավաթի 10-րդ խաղարկության ուժեղագույնների խմբում հանդես եկող հայաստանցի միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը (նկարում) հինգ տուրից հետո 4,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը վաստակել է կես միավոր պակաս եւ բաժանում է 2-5-րդ տեղերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ