Լրահոս
Օրվա լրահոսը

Սա նույնն է, թե գրեին, որ այսուհետ Հայաստանի իշխանությունը լինելու է ՀՀԿ-ն. «Ժողովուրդ»

Հուլիս 17,2015 11:49

Եթե եոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնի, ապա ներկայիս Հայաստանի Հանրապետությունից կմնա միայն անվանումը, իսկ բովանդակային մասով այն ամբողջությամբ կենթարկվի փոփոխության։

Իր իշխանությունը հավերժացնելու խնդիրը ներկա վարչակազմը ցանկանում է լուծել մեկ պարզ քայլով՝ սահմանելով, որ ԱԺ ընտրությունների արդյունքում մեկ քաղաքական ուժ պետք է անպայման մեծամասնություն ունենա՝ այդպիսով բացառելով կոալիցիա կազմելու, այսինքն՝ իշխանությունը պարտադրված կիսելու տարբերակը։ Սա նույնն է, թե իշխանությունները գրեին, որ այսուհետ Հայաստանի իշխանությունը լինելու է ՀՀԿ-ն, եւ նման հեռանկարից հրաժարվելու միակ տարբերակը վարչակազմի դեմ ապստամբելն է։

Իհարկե, իշխանությունները կարող են ասել, որ ցանկացողները կարող են խորհրդարանական ընտրություններում հաղթել եւ ստանձնել իշխանությունը։ Սակայն այս մոտեցումն ընդամենը տեսական է, եւ իրականությունն այն է, որ ներկա պայմաններում որեւէ քաղաքական ուժ չի կարող միանձնյա հաղթել ԱԺ ընտրություններում եւ ՀՀԿ-ից խլել իշխանությունը։ Արդյունքում կստացվի, որ քաղաքական ուժերը հավերժ շրջապտույտի մեջ կհայտնվեն։

Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին ընդդիմությունն անընդհատ բարձրաձայնում էր, որ անհրաժեշտ է խորհրդարանը 100 տոկոս համամասնական ընտրակարգով ձեւավորել։ Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն էլ որոշել են այդ ցանկությունը այնպես իրագործել, որ հաջորդ պահից սկսած բոլորը սկսեն անիծել այն օրը, երբ որոշվեց խորհրդարանը 100 տոկոս համամասնական ընտրակարգով ձեւավորել։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031