Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե որեւէ ապրանքի միջազգային գինը նվազում է, ապա նույն ապրանքը Հայաստանում չպե՞տք է էժանանա. «Հայկական ժամանակ»

Հուլիս 17,2015 11:13

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հնարավոր չէ համոզել, ու եթե որեւէ ապրանքի միջազգային գինը կտրուկ նվազում է, ապա նույն ապրանքը Հայաստանում նույնպես պետք է էժանանա։

– Պարոն Շաբոյան, աշխարհում պարենամթերքի գինը նվազել է 22 տոկոսով։ Դա FAO-ի տվյալներն են։ Իսկ Հայաստանում պարենամթերքը թանկացել է: Ինչպե՞ս կբացատրեք դա։

– Ես չգիտեմ ինչ նկատի ունեք՝ որ պարենամթերքը, որ ժամանակահատվածում, պարենամթերքի որ տեսակները…

Շաբոյանի այս արձագանքը առնվազն ուշագրավ է։ Խնդիրն այն է, որ եթե FAO-ն (Պարենի միջազգային կազմակերպություն) հայտարարում է, որ պարենամթերքը այսքան տոկոսով էժանացել է կամ թանկացել է, ապա նկատի ունի մթերքների ճիշտ այն խումբը, որը որպես «պարենամթերք» հասկանում են նաեւ մեր համապատասխան գերատեսչությունները։ Խոսքը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության եւ ՀՀ կենտրոնական բանկի մասին է։ ԱՎԾ-ն ուսումնասիրում եւ հրապարակում է սպառողական գները Հայաստանում, իսկ ԿԲ-ն, հիմք ընդունելով FAO–ի զեկույցները ե տեղական գների վերաբերյալ ԱՎԾ-ի հրապարակումները, իրականացնում է դրամավարկային քաղաքականություն։ Այլ կերպ ասած՝ FAO-ի եւ ԱՎԾ-ի մոտեցումները «պարենամթերք» հասկացողության նկատմամբ ներդաշնակեցված են, եւ դրա վերաբերյալ Հայաստանը միջազգային համաձայնագրեր ունի ստորագրած։

Բայց անսալով պարոն Շաբոյանի հորդորին՝ փորձեցինք ներկայացնել մեր պատկերացումները «պարենամթերք» հասկացության վերաբերյալ։

– Օրինակ՝ կաթնամթերքը, հացամթերքը, ձեթը, շաքարը..

– Մեթոդաբանորեն ճիշտ հարցադրումներ չեք կատարում։ Շատ ընդհանուր եք ասում, եւ որպեսզի ձեր հարցերին մենք պատասխանենք, խնդրում ենք կոնկրետ ձեւակերպեք, կոնկրետ, առարկայական…

– Շատ կոնկրետ, պարոն Շաբոյան։ Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ աշխարհում շաքարավազը մի տարվա ընթացքում էժանացել է ավելի քան 25 տոկոսով, իսկ Հայաստանում թանկացել է…

– Ուրեմն պետք է կոնկրետ ժամանակահատված նշեք, ի՞նչ գին նկատի ունեք, կոնկրետ փաստերով ներկայացրեք…

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լեւոն Մելքումյան says:

    Շաբոյանները եւ մեր իշխանությունները հենց միայն դա կարող են անել եւ ուրիշ ոչինչ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031