Շախմատը ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրի մեջ ընդգրկելու շուրջ հարցը քննարկվել էր դեռեւս ՄՕԿ-ի անցած տարվա գագաթնաժողովում:
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը երեկ հայտարարել է, որ 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում շախմատը ներկայացվելու է որպես ցուցադրական մարզաձեւ:
«Ուրախ եմ, որ ՄՕԿ-ի հետ բանակցությունները հաջող ավարտվեցին: Սա հաղթանակ է: Օլիմպիական բոլոր նոր մարզաձեւերը նախապես ցուցադրական կարգավիճակ են ունենում: Դա պարտադիր առաջին քայլ է: 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերից հետո կկայանա ՄՕԿ-ի գործկոմը, որտեղ էլ շախմատը որպես լիարժեք մարզաձեւ օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկելու վերջնական որոշում կկայացվի», – ասել է ՖԻԴԵ-ի նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ fidefirst.com-ի