Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռուստամ Մախմուդյան. «Մեր Սահմանադրությանը դարձել է առավելապես մարդակենտրոն». «Հրապարակ»

Հուլիս 17,2015 10:20

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուստամ Մախմուդյանի կարծիքով՝ նոր Սահմանադրությունը, հաջորդելով 1995-ին ընդունված մեր Սահմանադրությանը, դարձել է առավելապես մարդակենտրոն։

Նա այս նախագծում ինչպես դրական, այնպես էլ խնդրահարույց կետեր է նկատել։ Դրականներից մատնանշեց այն, որ 3-րդ հոդվածով մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականությունն է։

«Նաեւ մի շատ կարեւոր հանգամանք կա, այն բոլոր հարցերը, որոնք որ Սահմանադրությամբ մատնանշվում էին ինստիտուցիոնալ առումով, դրանց լուծումը պիտի տրվի օրգանական օրենքներով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է խնդրահարույց կետերին, ապա 101-րդ հոդվածով խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ի կամ կառավարության առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է անցկացնել փակ նիստ։ Սա նրա համար տարօրինակ է եւ անընդունելի, նաեւ մի քիչ վիճահարույց, որովհետեւ կարծում է, որ պատգամավորների ընդամենը 20 տոկոսի որոշմամբ նիստերը դռնփակ անցկացնելը «հետագայում շահարկումների տեղիք է տալու»։

Ռուստամ Մախմուդյանը, հանդիսանալով Հայաստանում ազգային փոքրամասնությունների՝ եզդիական համայնքի ներկայացուցիչ, նախագծում մի կարեւոր դրական քայլ էլ մատնանշեց. «Պատմության մեջ առաջին անգամ սահմանադրական ամրագրում ստացավ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին խորհրդարանում քվոտա հատկացնելը»:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031