80-ականների առաջին կեսին ես աշխատում էի գյուղում որպես երգի ուսուցիչ, մեկ ուրիշ տեղ սոլֆեջիո էր դասավանդում, մի տեղ երեխաներին էի նվագակցում, սկսել էի նաեւ հեռուստատեսությունում հաղորդումներ վարել եւ այլն: Հասկանալի է, որ նման տեղերում աշխատավարձերը չնչին են, եւ դրանց գումարելին չափազանց համեստ էր: Բոլոր կողմերից ես լսում էի՝ «ինչ տղամարդ ես, որ չես կարողանում նորմալ փող առնես»: Դա ասվում էր ե՛ւ չարությամբ, ե՛ւ արհամարհանքով, ե՛ւ միանգամայն բարյացակամորեն. «Հիմա, ախպեր ջան, շուստրիների դար է, դու չխաբիր, քեզ կխաբեն»:
«Նորմալ փող» կարելի էր առնել կաշառքով, գողանալով, «լեւի» գործեր անելով եւ այլն: Ոչ մի աշխատավարձ «նորմալ փող» չէր ենթադրում՝ փողոցում փայտիկը ձեռքը կանգնած ցմփոր «գաիշնիկը» մի քանի անգամ ավելի շատ էր «վաստակում», քան համալսարանի պրոֆեսորը, եւ այդ գաիշնիկին, ինչպես նաեւ մնացած «լավ փող առնողներին» ոչ ոք չէր դատապարտում՝ «դե, մարդ են, տուն են պահում»: Այսօր մարդիկ մոռացել են, իսկ երիտասարդները չգիտեն, թե ինչպիսին էր իրական վիճակը, եւ անցյալի նկատմամբ ինչ-որ պատրանքներ ունեն, թե իբր երբեւէ եղել է «արդարություն» կամ՝ «իշխանությունը պատկանել է ժողովրդին»: Այնինչ կյանքից բողոքողներն այն ժամանակ նույնքան էին, որքան հիմա. սովորաբար քիչ գողացողները բողոքում են նրանցից, ովքեր շատ են գողանում:
30 տարում հայաստանցիների հոգեբանությունը չի փոխվել: Ես նույն «հարիֆն եմ», որը մի քանի տեղ է աշխատում, բայց «նորմալ փող չի առնում» (ուրիշ հարց, որ 25 տարեկանում այդ գնահատականն ինձ հուզում էր, այսօր՝ ոչ), դժգոհները նույնքան դժգոհ են, գողացողները շարունակում են գողանալ: Պարզապես հիմա խոսելու, բողոքելու, դժգոհություններ հայտնելու բազմաթիվ խողովակներ կան, եւ կան նաեւ գործիչներ, որոնց ասում են՝ «էրեգ լավ էր, քանց վուր էսօր»:
Այն, որ խոսելու, քննարկելու հնարավորություն կա, իհարկե, առաջընթաց է: Բայց դա առայժմ չի բերել հոգեբանական փոփոխությունների, որովհետեւ խոսակցության թեման ոչ թե մենք ենք՝ քաղաքացիներս, այլ «վերեւները»: Տեղեկանքի համար 100 դոլար վերցնող մանր պաշտոնյան կարող է կիրքը չզսպելով՝ բացականչել. «Վայ, երբ են սրանք գնալու»: Նա անկեղծորեն համոզված է, որ ինքը «սրանցից» մեկը չի, որովհետեւ վերցնում է ընդամենը 100 դոլար, իսկ «սրանք»՝ 100 հազար դոլար: Բայց առաջինի 100-ը երկրորդի 100 հազարի հիմքն է:
Կարդացեք նաև
Առաջին քարտուղարներին եւ նախագահներին փոխելով, կոմունիստներին՝ ՀՀՇ-ականներով, իսկ վերջիններիս ՀՀԿ-ականներով փոխարինելով, առավել եւս՝ սահմանադրական փոփոխություններով իրավիճակը չի փոխվում եւ չի կարող փոխվել: Ոչ թե այն պատճառով, որ այնտեղ՝ «վերեւներում», լավ կամ վատ մարդիկ են նստած, այլ որովհետեւ տասնամյակներ գործում է միեւնույն համակարգը, իսկ այդ համակարգի հիմքը մենք ենք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շատ արդիական հարց եք բարձացրել… 100 դոլար վերցնող մանր պաշտոնյաին պետք է հասարակական պարսավանքի ենթարկել և դաժանորեն տուգանել… որովետև նա խախտել է դրամաշրջանառության մասին օրենքը։ Հայաստանի հանրապետությունում բոլոր գործարքները կատարվում են ՀՀ ազգային արժույթով։
Իսկական հայրենասերը՝ կաշառք պետք է վերցնի միայն Դրամով ..)))..
իսկ հետաքրիքր է, թե էտ ի՞նչ “համակարգ” է գործում,
սիրնիստակա՞ն, մաֆիո՞զ ռուսական, գողակա՞ն,
կարող եք՞ էտ համակարգի անունը տալ ու ասել, թե էտ համակարգի սխեման որտե՞ղ է նկարագրված, կազմակեպչական մեխանիզմները որոնք են, որոնք են իշխանական մարմինները ու ինչ ձև են դրանք ղեկավարվում
…
ինչ հետաքրքիր է լսել , բոլորիդ, որ Սահմանադրությունը կապ չունի,
բա էլ ինչը՞ կապ ունի:
Երկրի Նախագահը ինչ՞ օրենքով է իրա գործը անում, օրենքներ ստորագրում, դեսպաններ նշանակում ու ընդունում- Գողական օրենքերի՞՞՞՞