Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Սահմանադրական բարեփոխումների նպատակը վտանգները նվազեցնելն է

Հուլիս 17,2015 00:15

Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը չի զբաղեցնելու նաեւ ԱԺ նախագահի պաշտոնը: «Նոր սահմանադրության դեպքում նա չի նախատեսում զբաղեցնել ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի պաշտոն»,- հուլիսի 16-ին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա հավելեց, որ իրեն հարցրել են, թե արդյոք Սերժ Սարգսյանը կզբաղեցնի՞ ԱԺ նախագահի պաշտոնը, նա էլ պատասխանել է, որ նախագահը դա չի հիշատակել, որովհետեւ չի մտածել, որ որեւէ մեկի մտքով դա կարող է անցնել. «Այսօր հատուկ թերահավատների համար նախագահը վերահաստատեց, որ իհարկե՛, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը  եւս նա կնկատի: Ամենեւին սա վերարտադրության մասին չի խոսում»:

Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ երբ կա ժամանակային առումով շեղված Ազգային ժողովի եւ նախագահի ընտրություն եւ բոլորը գիտեն, թե ինչ խնդիրներ են ծագում, երբ նախագահը եւ խորհրդարանը տարբեր վեկտորներ ունեն, եւ բոլորը գիտակցելով երկրի առջեւ ծառացած վտանգը անում են հնարավոր եւ անհնարին ամեն ինչ, որպեսզի այդ վտանգը երկրին չսպառնա: Նրա կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների նպատակը վտանգները նվազեցնելն է. «Այն համակարգը, որն առաջարկվում է, այնտեղ ընդամենը մեկ առաջնային մանդատ է եւ այս համակարգը՝ որպես այդպիսին, շատ ավելի անցավ իշխանափոխություն է ենթադրում, քան գործող համակարգը»:

Դավիթ Հարությունյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե իր կանխատեսմամբ ե՞րբ կլինի հանրաքվեն. «Մենք աշխատում ենք ծայրահեղ ինտենսիվ ռեժիմով, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե մենք երբ կունենանք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Եթե մենք ունեցանք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կարծում եմ՝ մենք պատրաստ կլինենք գնալու դեպի հանրաքվե: Հանրաքվեն, բնականաբար, պահանջելու է որոշակի ժամանակ թե՛ նախապատրաստման, թե՛ հայտարարման, բայց առաջնահերթ խնդիրը մեզ համար Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031