Լրահոս
Օրվա լրահոսը

Աուդիտին չմասնակցելն ինքնագլուխ որոշում չէր

Հուլիս 17,2015 14:30

«Դա ինքնագլուխ որոշում չէր: Մենք քննարկել ենք մասնագետների հետ եւ մարզերում, եւ Երեւանում ու եկել ենք այդ եզրակացության: Մինչ օրս չկա տեխնիկական առաջադրանք, թե ի՞նչ աուդիտ պիտի անցկացվի: Եթե մենք համաձայնենք մասնակցել, վաղը մեզ կասեն` ֆինանսական աուդիտ ենք անում, մասնակցեք: Ի՞նչ է ինձ տալու ֆինանսական աուդիտը: Թե Բիբինն ինչպե՞ս ծախսեց ՀԷՑ-ի գումարները, ում որքա՞ն աշխատավարձ տվեց` ինձ համար մեկ է:

Եթե դու թույլ ես տվել, որ ինքը տվել է, դու էլ պիտի կառավարեիր: Ֆինանսական աուդիտին մեր մասնակցությունը միայն լեգիտիմություն է ապահովելու անօրինական մի գործողության, որն ամեն տարի անցկացվում է: Իսկ եթե տեխնիկական աուդիտ է, մասնագետների խումբը կմասնակցի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը` պատասխանելով հարցին՝ «Ոչ թալանին»-ը հրաժարվեց ՀԷՑ-ում աուդիտին մասնակցելուց. ավելի տրամաբանական չէ՞ր, որ մասնագիտական խումբ ձեւավորեիք, խումբը մասնակցեր աուդիտի ընթացքին, դուք էլ փողոցում, հրապարակներում, ինչպես ասում են, ձեռքը պահեիք զարկերակի վրա:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
16.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031