Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բռնություն գործադրելով՝ պարտադրել էին գրել 50 միլիոն դրամ պարտք լինելու վերաբերյալ ստացականը

Հուլիս 17,2015 13:00

Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժինն օրեր առաջ տարածեց մի հաղորդագրություն՝ կապված շուրջ երկուսուկես տարի քննված ծանր հանցագործության վերաբերյալ գործի նախապատմության հետ:

Առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական գործը 9 ամիս քննվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում, այնուհետեւ, դատախազի որոշմամբ, նախաքննությունը շարունակելու համար գործը փոխանցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությանը, որտեղ էլ մեկուկես տարի շարունակվել է քրեական գործով նախաքննությունը:

Ծանր հանցագործության դեպքից ավելի քան երկուսուկես տարի հետո գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննական մարմնի լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ նշյալ քրեական գործը հարուցվել է քաղաքացի Ռոման Դ.-ի հաղորդման հիման վրա:

Ռոման Դ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2013 թվականի մարտի 12-ին իր նախկին ընկերուհի Նաիրա Մ.-ի ծանոթ Արսեն Մ.-ն, գործերի վերաբերյալ խոսելու նպատակով, խաբեությամբ իրեն կանչել է ռեստորանային համալիր, որտեղ Նաիրա Մ.-ն եւ նրա ընկերները փակել են սենյակի դուռը եւ իր նկատմամբ բռնություն գործադրելով՝ պարտադրել են գրել Նաիրա Մ.-ին 50 մլն դրամ պարտք լինելու վերաբերյալ ստացական: Ինչպես նշված, այնպես էլ՝ դրան հաջորդող օրերին ստացած նույնաբովանդակ սպառնալիքներից հետո, ինքը գրել եւ Նաիրա Մ.-ին է տվել ստացականը, որից հետո վերջինս այն ներկայացրել է դատարան՝ որպես 50 մլն դրամ իրենից բռնագանձելու պահանջը հիմնավորող ապացույց:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (ազատությունից ապօրինի զրկելը), 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով (շորթումը) հարուցվել է քրեական գործ եւ 6 ամիս կատարվել նախաքննություն: Այնուհետեւ հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) կետով՝ Ռոման Դ.-ի կողմից Նաիրա Մ.-ից առանձնապես խոշոր չափերի գույք՝ 50 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ եւ որոշում է կայացվել երկու քրեական գործերը միացնել ու քննությունը շարունակել մեկ վարույթում:

Ի դեպ, քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոման Դ.-ին նաեւ մեղադրանք էր առաջադրվել ,խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերովե հոդվածով եւ նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ռոման Դ.-ն 6 ամիս գտնվել է կալանավորված:
Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննությունն իրականացվել է դատավարական օրենքի խախտումներով, իսկ Ռոման Դ.-ի նկատմամբ հարուցվել է ,ապօրինի քրեական հետապնդումե, ինչն առիթ է դարձել, որ դատախազի որոշմամբ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձի կողմից ,ծանր հանցագործության դեպքը թաքցնելու գործովե նախաքննությունը:
Ոստիկանության աշխատակիցը հանցագործության մասին հաղորդում վերցնելու վերաբերյալ գրավոր արձանագրություն չի կազմել
Մեկ այլ քրեական գործով նախաքննություն իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը հիմնավորել է, որ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Մաշտոցի բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Կոնստանտին Հայրապետյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները եւ ծանր հանցագործության դեպքը թաքցրել է հաշվառումից:

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից ,Առավոտինե երեկ հայտնեցին քրեական գործով որոշ մանրամասներ: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակից Կ. Հայրապետյանը իր ծանոթ Հարություն Պ.-ից բանավոր տեղեկություններ է ստացել անհայտ անձի կողմից նրա վարձակալած բնակարանից կատարված գողության եւ դրանում վերջինիս ընկերոջ դստեր՝ Սրբուհի Հ.-ի առնչություն ունենալու կասկածի մասին: Հարություն Պ.-ն խնդրել է առանց հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու փորձել պարզել կատարվածի մեջ Սրբուհի Հ.-ի առնչությունը: Ընկերոջ խնդրանքը չմերժելու, ինչպես նաեւ հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշ չարձանագրելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ոստիկանության աշխատակիցը Հարություն Պ.-ից հանցագործության մասին հաղորդում վերցնելու վերաբերյալ գրավոր արձանագրություն չի կազմել, նրա հայտնած՝ հանցագործության դեպքի մասին տեղեկությունը չի հաշվառել, քննիչին եւ դատախազին հայտնաբերված ծանր հանցագործության մասին տեղյակ չի պահել, հետեւաբար՝ դեպքի վայրը չի զննել, հանցագործության հետքերի հայտնաբերման ու հանցագործություն կատարած անձի բացահայտման միջոցառումներ չի իրականացրել:

Իբրեւ հանցագործության բացահայտման միջոցառումներ է իրականացնում, հաղորդումը տվածի բանավոր կասկածի հիման վրա, ավագ օպերլիազորը 3-4 անգամ անօրինական բաժին է հրավիրել Սրբուհի Հ.-ին: Վերջինիս հետ յուրաքանչյուր անգամ դեպքի հանգամանքների շուրջ զրուցել է, սակայն համապատասխան արձանագրություն չի կազմել:

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031