Լրահոս
Օրվա լրահոսը

Դեն մի նետեք ծիրանի կորիզը, այն շատ օգտակար է

Հուլիս 17,2015 11:00

Որքան օգտակար են մրգերը, այնքան եւ նրանց որոշ տեսակի կորիզները: Մրգերի կորիզները հիմնականում պարունակում են վիտամին E եւ սելեն, որոնք բարձրացնում են իմունային համակարգը: Ամենաօգտակար կորիզներից է համարվում ծիրանի կորիզը, որը իր մեջ պարունակում է ցինկ, երկաթ, մանգան, պղինձ, կոբալտ, մագնեզիում, նատրիում, կալիում, կալցիում, վիտամիններ B15 եւ B17: Վիտամին B15-ն ունի խոլեստերինը իջեցնող հատկություն, լավացնում է հյուսվածքներում թթվածնի յուրացումը, խթանում է օրգանիզմի իմունային ակտիվությունը, հանում հոգնածությունը եւ վերականգնում ուժերը: Իսկ վիտամին B17-ը օժտված է հակաուռուցքային հատկությամբ, որի սակավության ժամանակ նկատվում է քրոնիկ հոգնածության ախտանիշ: Մագնեզիումի պարունակությամբ ծիրանի կորիզը զգալիորեն գերազանցում է ընկույզին, իսկ պղնձի քանակությամբ՝ նուշին:

Պատահական չէ, որ ծիրանի կորիզի յուղը ունի բուժիչ հատկություն: Բացի դեմքի, ձեռքերի խնամքի ժամանակ օգտագործելուց, այն նաեւ օգտագործում են ճաղատության համար՝ կարող եք այն քսել հոնքերին եւ թարթիչներին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031