ՀՀԿ կուսակցությունը հուլիսի 16-ին խորհրդի նիստ էր գումարել: Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը, որը հրապարակվել էր չորեքշաբթի: Քննարկվել է բարեփոխումների նախնական տարբերակի 4-7-րդ գլուխները:
«Վերջնական տարբերակ չի, դոգմա չի, բազմաթիվ հարցեր եղան, 1.5 ամիս ժամանակ ունենք, որ բարեփոխումների տեքստը վերջնական տեսքի բերվի: Այսօր էլ Հանրապետական կուսակցությունը վերջնական քննարկումները չի ավարտել: Սա բավականաչափ ծավալուն փաստաթուղթ է: Կարիք կա բացատրության, փոփոխության, վերջնական տարբերակը կընդունվի քննարկումների արդյունքում, հաշվի կառնվեն բոլոր առաջարկությունները: Հաշվի առնելով այսօրվա շտապողական գնահատականները»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ սահմանադրական բարեփոխումների անցկացումը Հանրապետական կուսակցության համար գերնպատակ չէ. Ամեն ինչ պետք է որոշի քաղաքացին. «Այս հարցը մեր օրակարգի ամենաառաջնային, գլխավոր հարցը չէ: Մենք ունենք իրավիճակը բարելավելու խնդիր: Ամեն գնով գերնպատակ սարքել նպատակ չունենք առաջնային ձեւով անցկացնենք այս բարեփոխումների տարբերակը: Հանրաքվեի արդյունքում պետք է որոշի քաղաքացին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Այդ երբ է Հայաստանում եղել ժողովրդի կամքով կամ էլ արդար քվեարկությունով այ ՊՈՆՏԱՑԻ, որի հիմա էլ հիմար հիմար դուրս ես տալիս թե՝ Հանրաքվեի արդյունքում պետք է որոշի քաղաքացին: