Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորի ընտանիքին պատկանող ՍՊԸ տնօրենը՝ դատարանում

Հուլիս 16,2015 22:15

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հոռոմի խաչմերուկում  անցած տարվա նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով այսօր ցուցմունք տվեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Տրանս ակնթարթ» ՍՊԸ գործադիր տնօրեն Անահիտ Խալաթյանը:

Հիշեցնենք, որ միմյանց էին բախվել Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները: Գազելն այրվել էր, յոթ ուղևորներ տեղում մահացել էին:

Դատավոր Մանուկյանը, բավարարելով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանի միջնորդությունը, Անահիտ Խալաթյանին ընդգրկեց որպես վկա ու հարցաքննեց: Անահիտ Խալաթյանը նշելով, թե որն է իր պարտականությունը որպես տնօրեն, ասաց, որ իրենց «Գազելը» տեխնիկապես գտնվել է սարքին վիճակում, գազաբալոնները վթարից առաջ ուղիղ չորս առաջ էին ստուգում անցել մայրաքաղաքի «Լիա գրուպ» ՍՊԸ-ում:

Անահիտ Խալաթյանն ասաց, որ «Գազելը» մայրաքաղաքից շարժվել է ժամը 16.50-ի սահմաններում, 19.20-ին եղել է Հոռոմի խաչմերուկում, այսինքն, ըստ վկայի, եթե ժամի վերածեն, մեքենայի արագությունը 60-80 կիլոմետր ժամ արագություն է ստացվում: Ըստ տիկնոջ, եթե «Կամազի» վարորդ Մանվելը կենտրոնական ճանապարհը զիջեր «Գազելին», նման  սոսկալի վթար չէր լինի:

Տիկինը նաև նեղվեց, որ իրենց ընկերության վրա սև բիծ քաշվեց, քանի որ, եթե նախկինում 15 միկրոավտոբուսներ էին դուրս գալիս երթուղի, պահեստային միկրոավտոբուսները նույնպես, ապա հիմա  4-7 մեքենա են դուրս գալիս, քանի որ այս վթարից հետո ուղևորները վախենում են օգտվել գազելներից:  Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանն իր հերթին նշեց, որ իր մոտ կա փորձագետի եզրակացությունը, համաձայն որի՝ «Գազելի» անվադողերը մաշված են եղել, արգելակման համակարգը, նաեւ մարտկոցները գտնվել են անսարք վիճակում, որոշակի խնդիրներ են եղել նաև գազաբալոնների հետ, տեխնիկապես անթույլատրելի է եղել դրանք շահագործել: «Տիկին Բալյան, դուք մտե՞լ եք մեր գազելի տակ, տեսե՞լ եք, որ անսարք է, ինչպե՞ս կարող է անսարք դուրս գալ երթուղի», -արձագանքեց Անահիտ Խալաթյանը:

Բավական երկար վիճաբանություն տեղի ունեցավ փաստաբանի և «Տրանս ակնթարթի» տնօրենի միջև «Գազելի» տեխնիկական վիճակի մասին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս, says:

    Այ մարդ, այ Անահիտ, որի մականունը Չորնի Անո է, չեք ամաչում,մի բան էլ ասում եք ձեր ընկերության վրա սև բիծ քաշվեց, քանի մարդու ճակատագրի վրա դուք սև բիծ քաշեցիք, էդ գազելով մեկը դու Անո կգնաս Երևան? սաղ շոֆերներին սարքել եք կամիկաձե, ոչ յուղ եք տալիս, ոչ փող եք տալիս, թուլափայով եք պահում, սաղը ձեզնից զզված են, կտրում եք վիրուչկեն, բա ձեզնով ինչով չի զբաղվում տրանսպորտի նախարարությունը, թե մարտուն գրիգորյանը փորձում է ծառայել վերևներին, որ իրա գլխակեր ընկերությանը չմոտենան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031