2015 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 20:20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Տիգրան Մեծի և Նժդեհի խաչմերուկի ծաղկի խանութի ապակիները ավտոմեքենայով ջարդում է:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Ա.Հովհաննիսյանը, ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, հանրավտանգ եղանակով, իր կողմից վարած «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 26 հասցեում գտնվող, «Օրքիդեա» ծաղկի սրահ, ոչնչացրել հիշյալ սրահի մուտքի երկփեղկ դռները և ապակիները։ Նախնական տվյալներով՝ պատճառված վնասը կազմում է մոտ 2.000.000 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, Ա.Հովհաննիսյանը նշված արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին