Հուլիսի 14-ին Երևանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը:
Հայկական կողմից խորհրդակցությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ Հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի պետ, դեսպան Անատոլի Վիկտորովը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր ասամբլեայում ՀՀ և ՌԴ կողմից ներկայացվող բանաձևերի շուրջ համագործակցությունը, դրանց աջակցությունն ու համահեղինակությունը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի բարեփոխումների հետ կապված զարգացումները, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի, մասնավորապես Գործադիր կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության հարցերը, տարբեր մարմիններում երկրների կողմից ներկայացվող փորձագետների թեկնածությունների աջակցությունը, ինչպես նաև ՀԱՊԿ ձևաչափում համատեղ դիրքորոշումներով հանդես գալու հետ կապված խնդիրները:
Խորհրդակցությունների ավարտին ռուսական պատվիրակությանն ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ