Լրահոս
Օրվա լրահոսը

Գողություն խաղահրապարակից (Լուսանկարներ)

Հուլիս 16,2015 18:27

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի Սայաթ-նովա 35 շենքի բակում առկա խաղահրապարակի նստարանի վրայից «Սամսունգ Գալաքսի թաբ 3» մոդելի պլանշետ գողանալու դեպքի առթիվ, որի  շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Քաղաքացի Ա.Մկրտումյանը ոստիկանության բաժին հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2015թ. մայիսի 24-ին՝ ժամը 15:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Սայաթ-Նովա 35 շենքի բակում առկա խաղահրապարակի նստարանի վրայից գաղտնի հափշտակել է իրեն պատկանող, զգալի չափերի՝ 100.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ Գալաքսի թաբ 3» մոդելի պլանշետ:

1437052193,032

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա  տեսագրությունները, որոնցում պատկերված է Սայաթ-Նովա 35 շենքի բակում՝ մոտակայքում գտնվող կամարանցումում տեղի ունեցող անցուդարձը, զննվել։

Տեսագրության մեջ  երևում է մոտ 25-30 տարեկան, սև պայուսակով, մոխրագույն կիսաշրջազգեստով մի աղջիկ և բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննություն իրականացնելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք լուսանկարներում պատկերված անձին կամ այն անձանց, ովքեր ճանաչում են նրան  կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության, գտնվելու վայրի  մասին,  ներկայանալ կամ հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031