«Այդ խնդիրը արծարծվել է տարբեր միջազգային հարաբերությունների ժամանակ, քննարկվել է ԱԺ-ում, հավանություն է տրվել և համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ՌԴ ղեկավարության հետ հասել է այդ պայմանավորվածության»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հարցը վերաբերվում էր Հայաստանին՝ զենք գնելու համար Ռուսաստանից 200 մլն դոլար արտոնյալ վարկ տրամադրելուն: «Զինատեսակները ընտրված են, ճշգրտումներ կատարվում են: Դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական են և նաև կանխարգելիչ են, դրանք հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձևավորման համար»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ հաստատված ժամանակացույցի համապատասխան, ՌԴ-ի համապատասխան ձեռնարկություններում կպատրաստվեն և Հայաստան կուղարկվեն զենքերը: Կան զինատեսակներ, որոնք արդեն պատրաստ են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ