Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Այս ձեւով մենք պիտի ձգտենք պատռել թուրքերի դիմակը»

Հուլիս 16,2015 17:41

«Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի հետ համատեղ իրականացնում է «Եղեռն Եղեռնից հետո» ծրագիրը: Այն իրենից ներկայացնում է երկլեզու պաստառներից բաղկացած ցուցահանդես, որն ընդգրկում է Արեւմտյան Հայաստանի մշակութային եղեռնի ենթարկված առավել հայտնի հուշարձանները: Ծրագրի շրջանակներում հրատարակվել է նաեւ համանուն եռալեզու աշխատություն, որտեղ առավել մանրամասնորեն է անդրադարձ կատարվել մշակութային եղեռնին:

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նշեց, որ Մեծ Եղեռնի ոգեկոչման տարին որոշակի պարտավորություններ էր առաջ բերել, եւ մշակութային եղեռնին վերաբերող նյութերը հանրությանը ներկայացնելու առիթ էր ստեղծվել:

«Մենք ընդամենը փորձել ենք իրազեկել հայ եւ օտար հանրությանը, որ նման բան է տեղի ունեցել: Նախ կարեւոր է, որ մենք ինքներս իմանանք, թե ինչ է տեղի ունեցել մեր հայրենիքում մեր պապերից ժառանգած մշակութային արժեքների հետ: Այս ձեւով պիտի ձգտենք պատռել թուրքերի դիմակը` խնդիրը հասցնելով պատկան ատյաններին: Մենք ստեղծել ենք մի զենք, եւ եթե մեր երկրի պատկան մարմինները ցանկանան կռվել, գոնե այդ զենքը կունենան իրենց ձեռքին»:

Վաղը Ճարտարապետների միության դահլիճում կայանալու է «Եղեռն Եղեռնից հետո» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը ներկայացվել է նաեւ Ստեփանակերտում, Իջեւանում, Վանաձորում եւ նախատեսվում է ներկայացնել Բրյուսելում:

Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031