Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր օրենքով հնարավոր կլինի վերացնել Հանրապետականի միահեծան իշխանությունը (տեսանյութ). «Ա1+»

Հուլիս 16,2015 16:44

«Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունն ավելի կարեւոր է, քան սահմանադրական բարեփոխումները»,-համոզված է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Կուսակցությունները այսօր ավտորիտար համակարգներ են, մեկ կամ մի խումբ մարդիկ որոշումներ են կայացնում, մնացածը ուղղակի ենթարկվում են, ընտրությունների ժամանակ ցուցակներ են կազմում ըստ իրենց հայեցողության»,- ասում է նա։

Ստեփան Դանիելյանի կարծիքով պետք է ներդրվեն ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմներ, պետք է բացառվեն գաղտնի ժողովներն ու համագումարները։ Սակայն ինչու՞ պետք է իր կուսակցությունում միաձայն ղեկավարող Սերժ Սարգսյանը փոխի կուսակցությունների մասին օրենքը, եթե կուսակցությունն իրենով է ուժեղ.
«Այդ օրենքի փոփոխությունը պետք է հանրության պահանջով կատարվի, եւ կուսակցություններին ստիպեն լինել թափանցիկ եւ բաց։ Բնականաբար կուսակցություններին դա ձեռնտու չէ, դա անհրաժեշտ է հանրության համար»։

Օրենքն ընդունելուց հետո կուսակցությունների մեծ մասը կլուծարվի, որովհետեւ նրանք այլեւս չեն կարողանա աշխատել նոր ձեւով։ Այսօրվա օրենքը երկու անգամ համապետական ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերին տալիս է լուծարվելու հնարավորություն, սակայն ըստ Ստեփան Դանիելյանի, օրենքը պետք է ամրագրի նրանց պարտադիր լուծարումը, ոչ թե լուծարման հնարավորությունը.
«Կարելի ա այդ օրենքն ավելի խստացնել, որ այն կուսակցությունները, որոնք մեկ տոկոսից կամ երկու տոկոսից չեն անցնում երկու անգամ ընտրությունների ժամանակ, նույնպես պետք է լուծարվեն»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031