Լրահոս
Օրվա լրահոսը

Ծղուկ լեռնազանգվածում հայտնաբերվել են ավելի քան 1000 ժայռապատկերներ

Հուլիս 16,2015 16:38

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը 2002 թվականից զբաղվում է ժայռապատկերների հետազոտությամբ, որի ընթացքում հայտնաբերվել եւ հետազոտվել են բազում հուշարձաններ: Մինչ այժմ ժայռապատկերներ հայտնաբերվել են Կաքավաձորում, Քասախի կիրճում:

2008 թվականից իրականացվում է հայ-անգլիական համատեղ ծրագիրը, որն ուսումնասիրում է Սյունիքի մարզում գտնվող Ծղուկ լեռնազանգվածի ժայռապատկերները, որոնք ավելի քան 1000-ն են: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, արշավախմբի հայկական կողմի ղեկավար Աննա Խեչոյանն այսօր «Նյութ» մամուլի մշակութային ակումբում նշեց, որ ժայռապատկերները ընդգրկում են հարուստ կոմպոզիցիոն տեսարաններ` կենդանական, դիցաբանական, կենցաղային, եւ արտահայտում են տվյալ ժամանակաշրջանի ֆունկցիոնալ խնդիրները, իմաստը, սիմվոլիկան:

Ուսումնասիրություններ են արվել նաեւ Լեռնամերձի եւ Աղավնատան հատվածում, որտեղ փաստագրվել են 500-ից ավելի ժայռապատկերներ:

Աննա Խեչոյանն ասաց. «Ժայռապատկերը իրենից ներկայացնում է բարդ, պրոբլեմատիկ խնդիր, եւ միայն մի կողմը դիտելով` ոչ մի ինֆորմատիվ նյութ հնարավոր չէ ստանալ, այդ իսկ պատճառով փորձում ենք հետազոտություններում ընդգրկել տարբեր մասնագետների` հնագետների, երկրաբանների, արվեստաբանների, եւ տարբեր հետազոտություններ միացնելով` ստանալ քիչ թե շատ իրականությանը մոտ ինֆորմացիա»:

Արշավախմբի ղեկավարը նաեւ նշեց, որ Ծղուկի ժայռապատկերների փաստագրական աշխատանքներն ավարտվել են անցյալ տարի, եւ հաջորդ փուլում աշխատելու են երկրաբանի հետ: Այս փուլում շերտադրական հետազոտությունների միջոցով կիրականացվի ժայռապատկերների հասակագրումը:

Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031