Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսօր ոչ ոք չի խոսում Չեչնիայի մասին». Նիկոլա Բելլուչչի

Հուլիս 16,2015 16:35

«Մենք կարծես թե մոռացել ենք Չեչնիայի մասին: Ինչպե՞ս են ապրում մարդիկ այդ երկրում, որտեղ պատերազմի հարցը դեռ լուծված չէ: Այսօր ոչ ոք Չեչնիայի մասին չի խոսում և չի մտածում»,- մտահոգվում է իտալացի կինոռեժիսոր Նիկոլա Բելլուչչին:

Ռեժիսորը ֆիլմ է նկարահանել պատերազմից ավերված Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում ապրող մի քանի մարդկանց մասին:

«Գրոզնի բլյուզ». այսպես է կոչվում իտալացի կինոռեժիսորի ֆիլմը, որն այս տարի ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական» մրցութային ծրագրում:

Բելլուչչիի ներկայացմամբ՝ ֆիլմը ծավալվում է չորս կնոջ շուրջ: Տարեցտարի վատթարացող պայմաններում նրանք պայքարել են մարդու իրավունքների համար, բայց գնալով հիասթափվել են Ռուսաստանում տիրող իրավիճակից: Այն շենքում, որտեղ նրանք աշխատում են, գտնվում է նաև երիտասարդների հավաքատեղի «Բլյուզ» ակումբը: 90-ականների Չեչնիայի պատերազմից միայն աղոտ հուշեր ունենալով՝ նրանք փորձում են հասկանալ այն տարօրինակ դեպքերը, որ կատարվում են իրենց երկրում:

«Չպատմված շատ պատմություններ կան,- ասում է Բելլուչչին,- ես փորձել եմ հետաքրքիր ձևով ներկայացնել դրանցից մի քանիսը: Ինձ հետաքրքրում էր, թե Չեչնիայում ինչպես են ապրում մարդիկ, հատկապես կանայք, որոնք հասարակության ամենաճնշված խավն են: Մարդիկ այնքան դժվարությամբ էին խոսում իրենց կյանքի մասին: Ինձ համար էլ շատ դժվար էր նրանց համոզելը, որովհետև նրանք իրենց ապահով չէին զգում»,- ասում է կինոռեժիսորը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031