2015թ. առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պետական մարմիններում հայտարարվել է բարձրագույն, գլխավոր և առաջատար 479 թափուր պաշտոնի զբաղեցման մրցույթ, որոնցից կայացել է 411-ը: 68 մրցույթ չի կայացել` դիմումատուների բացակայության կամ մրցույթներին նրանց չներկայանալու պատճառով: Մրցույթների գերակշռող մասը վերաբերել է գլխավոր թափուր պաշտոններին:
Մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 1286 քաղաքացի, որոնցից մասնակցություն են ցուցաբերել 697-ը: Կայացած 82 մրցույթներ եղել են անարդյունավետ, քանի որ դրանց արդյունքում հաղթող ճանաչվողներ չեն արձանագրվել:
Հաշվետու ժամանակահատվածում համալրվել է քաղաքացիական ծառայության 106 կրտսեր թափուր պաշտոն: Հուլիսի 1-ի դրությամբ կրտսեր պաշտոններ զբաղեցնելու հավաստագիր ունի 282 քաղաքացի:
2015թ. առաջին կիսամյակում ատեստավորվել է 394 քաղաքացիական ծառայող, որոնցից 368-ը համապատասխանել են իրենց զբաղեցրած պաշտոններին: Աթեստավորման հանձնաժողովների կողմից իրենց զբաղեցրած պաշտոններին չհամապատասխանող ճանաչված 10 քաղաքացիական ծառայողներն այդ հիմքով ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդն ստացել է թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների և քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքների բողոքարկման 7 դիմում: Մրցույթների արդյունքներին վերաբերող բողոքարկման 4 դիմումներից 1-ը, որը ներկայացվել է մրցութային հանձնաժողովի անդամի կողմից, բավարարվել է, մյուս 3-ը` ներկայացված մրցույթների մասնակից քաղաքացիների կողմից, չեն բավարարվել: Ատեստավորման արդյունքների բողոքարկմանը վերաբերող 3 դիմումները, որոնք ներկայացվել են քաղաքացիական ծառայողների կողմից` ատեստավորման հանձնաժողովների կողմից կայացված` զբաղեցրած պաշտոններին չհամապատասխանելու մասին որոշումները փոխելու վերաբերյալ, բավարարվել են:
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ