Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցվում է տեղեկատվություն հավաքագրելու կարգը

Հուլիս 16,2015 15:45

Կառավարությունը նոր խմբագրությամբ է հաստատել շինարարության ոլորտում պետպատվերի շրջանակում և վարկային, դրամաշնորհային ծրագրերով իրականացվող շինարարական ու պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների ծավալների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու կարգը, ինչի շնորհիվ կբարձրանա հսկողության արդյունավետությունը, կհստակեցվի սահմանված հարկային պարտավորությունների կատարումը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը լրացվել է նոր բովանդակությամբ, որով կկանոնակարգվի օդերևութաբանական վճարովի տեղեկատվության տրամադրման կարգը:

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակը:

Ուժը կորցրած է ճանաչվել Սյունիքի մարզում փոքր ՀԷԿ-ի կառուցման նպատակով «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-ին նպատակային օգտագործման համար հողամաս տրամադրելու որոշումը՝ սահմանված 3 տարվա ժամկետում չօգտագործվելու պատճառով:

Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության 2012թ. մայիսի 24-ի «ՀՀ Սյունիքի մարզի Սպանդարյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» թիվ 657-Ն որոշումը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031