Հայրենակիցներ,
Բաղրամյան պողոտայում հանրային քննարկումների արդյունքում էլետկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը համակարգելու նպատակով մշակվեց որոշումներ ընդունելու մեխանիզմ: Քննարկումների մասնակիցների կազմից ձևավորվեց «Ոտքի՛, Հայաստան» շարժման Խորհուրդը:
Ս.թ. հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում քննարկման և հաստատման համար Խորհուրդը քաղաքացիների դատին կներկայացնի իր անդամների կազմը, Կանոնադրությունը և Գործողությունների Ծրագիրը։
Մամլո հաղորդագրություն