Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Եղիազարյան. «Հայաստանի միակ հույսն է, որ ԵՏՄ-ն փլուզվի» (Տեսանյութ)

Հուլիս 16,2015 13:24

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը մոտ ապագայում կանխատեսում է ԵՏՄ-ի փլուզում, քանի որ այս միությանը մարտահրավեր է լինելու Չինաստանի ուժեղացումը: Եվ եթե այսպես շարունակվի, Չինաստանը Ռուսաստանին դուրս կմղի Կենտրոնական Ասիայի երկրների շուկայից:

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում պարոն Եղիազարյանն ասաց, որ շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Եվրասիական նախագծերի արագությունը հենց Չինաստանի գործոնով է պայմանավորված: Ըստ տնտեսագետի, Ռուսաստանին մտահոգում է, որ Չինաստանը լավ հարաբերություններ ունի միջազգային կառույցների հետ, չինական փողը` Յուանն ուժեղացնում է դիրքերը, եւ որ Կենտրոնական Ասիայի երկրների համար նախընտրելի է ոչ թե ԵՏՄ, այլ չինական նախագիծը, որը նրանց հնարավորություն է տալու երկու հարաբերություն կառուցել, եւ ի տարբերություն ԵՏՄ-ի, որն առաջարկում է ինտեգրում` հետո միայն` ներդրումներ, չինական նախագիծն ավելի ազատական է:

Աշոտ Եղիազարյանը վստահեցնում է, որ տարածաշրջանի երկրներն ավելի հակված են չինական նախագծին, ինչի արդյունքում Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում կթուլանա. «Կամ Ղազախստանը դուրս է գալու ԵՏՄ-ից եւ աշխատելու է չինական նախագծի հետ կամ ժամանակի ընթացքում առաջանալու է բախում»:

Aravot.am-ի հարցին, թե հնարավո՞ր է ԵՏՄ-ն, այդպես էլ չձեւավորված` փլուզվի, Աշոտ Եղիազարյանն ասաց, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախօրոք, ձախողվել են եւ չեն ներդրվել ԵՏՄ պայմանագրերի հիմքում, ինչում մեծ դեր է ունեցել նաեւ Ղազախստանը` հաշվի առնելով ապագայում իր հարաբերությունները թե’ արեւմտյան գործընկերների եւ թե’ Չինաստանի հետ. «Քանի որ ԵՏՄ-ն արհեստական միավորում է, այդպիսի ճակատագիր էլ ունենալու է, ԵՏՄ-ին, լավագույն դեպքում, սպասվում է, ԱՊՀ ճակատագիրը»:

Մանրամասները` տեսանյութում

Իսկ, թե Հայաստանն ինչ կշահի «Մետաքսի ճանապարհի» գործարկումից, տնտեսագետն
ասաց, որ թեեւ այդ ճանապարհի տնտեսական գոտու նախագծի իրականացումը բխում է Հայաստանի շահերից, սակայն Հայաստանը չի կարող օգտվել դրանից, քանի որ ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մեր երկրի հնարավորությունները սահմանափակվել են.
«Հայաստանը կցվելով ԵՏՄ-ին իրեն զրկել է այլընտրանքային հնարավորություններից»:

Նա ասաց, որ հայ-իրանական երկաթգծի կառուցմանը, նույնպես, ԵՏՄ-ն խոչընդոտ է հանդիսանում եւ մոտ ապագայում ակնկալել, որ այն կկառուցվի` իրատեսական չէ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031