Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսագետը ՀՀ տնտեսության 0,5% անկումից մինչև 2% աճի հավանականություն է տեսնում

Հուլիս 16,2015 13:09

Տնտեսագետ Աշոտ Թավադյանի գնահատմամբ, կառավարության պարտքը կառավարելի է ու ոչ ռիսկային.:

«Մեզ հուզում է միայն այն հարցը, որ վերցվող վարկերը լինեն նպատակասլաց ու սպասվող արդյունքը լինի տեսանելի»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ասաց տնտեսագետը:

Ըստ նրա, ՀՀ պետական պարտքը հասնում է 4,6 միլիարդ դոլարի, որից մոտ 650 միլիոն դոլարը ներքին պարտքն է, 3,5 միլիարդը՝ կառավարության, 450 միլիոն դոլարը ԿԲ պարտքն է: Ըստ նրա, պետական պարտքը չի կարող անցնել ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը, հակառակ դեպքում մեր երկրի տնտեսությունը կհետեւի Հունաստանի տնտեսության օրինակին:

Տնտեսագետի խոսքով, որ պետական պարտքը վերահսկվի՝ արտաքին աուդիտորին պետք է ընտրի կամ կառավարությունը կամ ԱԺ-ն, ասաց՝ Հայաստանի խնդիրը վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ է կապված, ոչ թե 60 տոկոսի շեմն անցնելու: ՌԴ-ից զենքի վաճառքի համար վերցրված 200 մլն դոլար վարկն էլ տնտեսագետի համար քննարկման թեմա չէ, նրա համոզմամբ, ի տարբերություն նախորդ վարկերի, որոնք անարդյունավետ ծախսերի համար էին, այս մեկն ընդունելի է ու նպատակային:

Անդրադառնալով «Պետական պարտքի մասին» օրենքի փոփոխությանը, պնդեց, որ դա մի նպատակով է արվել՝ կառավարությունն ավելի շատ պարտք կարողանա վերցնել:

«Վերջին քսան տարում ինչպես է զարգանում Հայաստանի տնտեսությունը՝ վարկեր, գրանտներ, տրանսֆերտներ, հիմնական գումարները ստանում ենք հումք արտահանելով, դրանով զարգացնում ենք մանրածախ առեւտուրը, անշարժ գույք ու այլ ծառայություններ: Այս առումով տնտեսությունը շատ խոցելի է դառնում արտաքին գործոններից, այդ է պատճառը, որ տնտեսության զարգացման ուղղությունը պետք է ճշգրտվի, պետք է պատրաստի արտադրանքի արտահանման խնդիր դնենք ու մեր գործերն ավելի լավ կգնան: Ինչ վերաբերում է վարկերին, եթե վերցնում ենք նոր վարկ, նպատակը պետք է տեսնեք, թե ՀՆԱ-ի աճի տեմպի վրա ինչպե՞ս է անդրադառնալու, արդյունքները հստակ ձևակերպված լինեն, հստակ տեսնենք տվյալ վարկի կառուցվածքը: Պետք է միշտ տեսնել նպատակ, արդյունք և ապահովել հրապարակայնությունը»:

Հարցին՝ այս տարվա 1 տոկոս տնտեսական աճին Հայաստանը կհասնի՞, նա ասաց. «Եվրոպական զարգացման բանկը 1,5 տոկոս անկում է Հայաստանի համար կանխատեսել, Համաշխարհային բանկը՝ 0%, Եվրասիական բանկը աճ է կանխատեսում՝ 1%, Ասիական բանկն ամենաբարեհաճն է՝ 1,6% աճ, կառավարությունն արդեն 1-2% է կանխատեսում, ԿԲ-ն էլ 2%-ի սահմաններում, որոշ մասնագետներ շատ ավելի մեծ անկում են կանխատեսում: Իմ կարծիքով, բարձր հավանականություն կա, որ մեր տնտեսությունը 0,5% անկումից մինչև 2% աճ կունենա, եթե լինի ընդհանուր տնտեսական կայունություն»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031