Սահմանադրության նախագծի առաջին յոթ գլուխների բովանդակությունն արդեն հայտնի է. երեկ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է այն։ Միայն թե, փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալուց հետո էլ ավելի հիմնավոր են դառնում պնդումները, որ սահմանադրական հանրաքվեի ողջ գործընթացը նախաձեռնվել է միայն Սերժ Սարգսյանի անձնական իշխանությունը հավերժացնելու համար։
Ճիշտ է, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը փորձել է հնարավորինս քողարկել այդ գործընթացի անցկացման իրական նպատակը եւ դրա համար մի շարք այլ լրացուցիչ աշխատանք I; իրականացրել, այն էլ՝ բավական ապարդյուն աշխատանք։
Օրինակ՝ հանձնաժողովը վերնագրել է Սահմանադրության բոլոր հոդվածները, կարծես՝ եթե այս 20 տարվա ընթացքում գործող սահմանադրության հոդվածները վերնագրված չեն եղել, դա խանգարել է մայր օրենքի լիարժեք գործունեությանը։
Բացի այդ, հանձնաժողովը մի շարք հոդվածներ պարզապես վերաշարադրել է՝ ընդամենը մի քանի բառ փոխելով տեքստում, եւ կրկին՝ տպավորություն ստեղծելու համար, թե իրենք այս ողջ ընթացքում ինչ-որ գործունեություն են իրականացրել։ Օրինակ՝ նախագծի 28-րդ հոդվածում նշված է, թե բոլորը հավասար են օրենքի առաջ։ Սակայն, անմիջապես դրանից հետո մի հոդված էլ նվիրված է կնոջ ու տղամարդու իրավահավասարությանը եւ շեշտված է, որ նրանք հավասար իրավունքներից օգտվում են «Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծելվելիս»։ Համաձայնվեք՝ եթե Սահմանադրությամբ նշվում է, թե բոլորը հավասար են օրենքի առաջ, դրանից հետո մանրամասնել օրենքի առաջ կնոջ ու տղամարդու իրավահավասարությունը, տավտալոգիա է հիշեցնում։
Կարդացեք նաև
Նման դրույթներն, ի դեպ, նախագծում քիչ չեն:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում